Գորիս քաղաքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում (ՔԿԱԳ) արդեն ամփոփել են 2013թ. առաջին կիսամյակի արդյունքները:
2013թ. հունվարի մեկից մինչև հուլիսի մեկը Գորիսի տարածաշրջանում գրանցվել է 247 ծնունդ, 200 մահ, 97 ամուսնություն, 12 ամուսնալուծություն (անցած տարվա նույն ժամանակահատվածում թվերն այսպիսին են եղել` 263 ծնունդ, 207 մահ, 84 ամուսնություն, 14 ամուսնալուծություն):
ՔԿԱԳ Գորիսի տարածքային բաժնի տվյալներով ծնունդները տարեցտարի պակասում են: Երկրորդ, երրորդ ծնունդներ թեև լինում են, բայց ծնունդների թիվը չի ավելանում: Այս երևույթը ՔԿԱԳ բաժնի պատասխանատուները բացատրում են բնակչության թվի պակասելու հանգամանքով: Այս ցուցանիշների վրա բացասաբար է ազդում նաև արտագաղթը: Տեղի բժիշկներն էլ իրենց հերթին փաստում են, որ հղիներ թեև շատ են գրանցվում, բայց ծննդաբերելիս արդեն գրանցման վայրում չեն լինում:
Նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ ամուսնալուծությունները ավելացել են: Հաճախ ամուսինները ձևական են ամուսնալուծվում, որպեսզի սոցանապահովության նպաստ ստանալու հիմնավոր պատճառներ ունենան: Իսկ, առհասարակ, ամուսնալուծվում են սոցիալական խնդիրների հետևանքով:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ